iPhone 16 Pro-ն և Pro Max-ը Samsung-ի ամենաժամանակակից M14 OLED էկրաններ կստանան

2 հուլիսի, 2024  19:15

iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը կստանան Samsung-ի ամենաժամանակակից M14 OLED էկրաններ: Այս մասին հաղորդում է հարավկորեական ETNews կայքը՝ հղում անելով արտադրական շղթայի աղբյուրներին։

«M» տառը ցույց է տալիս Samsung-ի կողմից էկրաններ արտադրելու համար օգտագործվող նյութերի հավաքածուն, իսկ 14 թիվը՝ սերնդի համարը: Նորագույն սերունդը հենց 14-րդն է։ M14 էկրաններն առաջարկում են ավելի բարձրորակ պատկեր և արտադրանքի ընդհանուր առմամբ ավելի բարձր որակ, քան դրանց նախորդները:

Վերջերս նաև հայտնի դարձավ, որ ավելի կրտսեր ու ավելի էժան մոդելները՝ iPhone 16-ը և 16 Plus-ը, կհամալրվեն M12 էկրաններով, որոնք փաստացի երկու սերունդ ավելի հին են, քան M14-ը:

iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը 2024-ի միակ առաջատար սմարթֆոնները չեն, որոնք կստանան Samsung M14 մատրիցներ: Ըստ ETNews-ի՝ ժամանակակից էկրաններ կստանան Google Pixel 9 նոր շարքի բոլոր մոդելները։

iPhone 16-ի շարքը հավանաբար կներկայացվի 2024-ի սեպտեմբերին։ Միաժամանակ Google-ն իր Pixel նոր սմարթֆոնները կներկայացնի օգոստոսի 13-ին Made by Google-ի շոուի շրջանակում։


 
 
 
 
  • Արխիվ